ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն իր մոտ է հրավիրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանին եւ նրան առաջարկել է հրաժարական տալ: Զրույցի ժամանակ, բարձր գնահատելով վերջինիս աշխատանքը, ԱԺ նախագահն իր առաջարկը բացատրել է «վերեւների կամքով»: Ժամանակ անց հանդիպելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պրն Իգիթյանը հավաստիացել է, որ նախագահը, համենայնդեպս, երբեք որեւէ ձեւով նման կամք չի արտահայտել: