Նորից հետաքրքրության կենտրոնում Վանո Սիրադեղյանի անձն է, մանավանդ դատախազություն հարցաքննության եւ ՆԳՆ առերեսման «հրավիրվելուց» հետո։ Սակավաթիվ երկրներում է այդպես պատահում, որ ՆԳ նախկին նախարարը հայտնվում է նման վիճակում եւ հենց այդքանով էլ հետաքրքիր էր, թե ինչ բնույթի զրույցներ է ունեցել Վանո Սիրադեղյանը։ Սակայն «Առավոտի» ընթերցողի հետաքրքրասիրությունը դեռեւս չենք կարող բավարարել, որովհետեւ պրն Սիրադեղյանը որոշել է մի տեւական ժամանակ հարցազրույց չտալ որեւէ թղթակցի։