Հուլիսի 27-ին տեղի է ունեցել ԱԺՄ վարչության նիստ, որը հետաձգվել է։ ԱԺՄ-ին մերձ աղբյուրները վկայում են, որ ընդհանուր քննարկում է եղել ինչպես ռազմավարական բնույթի, այնպես էլ ընթացիկ հարցերի շուրջ։ Ռազմավարական խնդրո առարկան, ըստ նույն աղբյուրի, այն է եղել, թե ինչպիսի դիրքորոշում եւ կեցվածք պետք է ունենա ԱԺՄ-ն առաջիկա քաղաքական զարգացումների ընթացքում, իսկ ընթացիկ հարցերն առավելապես ներկազմակերպական բնույթ են կրել, վերաբերել են ԱԺՄ կառույցներին, եւ մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նրանց ներկայացուցիչների մասնակցության նպատակահարմարությանը։