Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈՐԻՆԱԾ ԵՐԿԻՐ»

Հուլիս 25,1998 00:00
lurer

Ընդամենը վերջերս էր, որ հայտարարվեց, թե ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ստեղծվել է «Օրինաց երկիր» կուսակցությունը, սակայն, չնայած իր կարճ կյանքին, այդ կազմակերպության անվանումն արդեն իսկ վերաձեւվել է։ Այժմ այն ԱԺ մի խումբ պատգամավորներ ոչ թե օրինաց, այլ «Հորինած երկիր» են կոչում։

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հուլիսի 22-ին «Առավոտը» էլեկտրոնային փոստով նամակ ստացավ Միլդեբուրգի բնակիչ Հանս Կոստերից։ Նա փնտրում է Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանացիների կողմից գերված Սամվել Հակոբյանին՝ մոտավորապես 1921 թվի ծնված։ Գերի ընկնելուց հետո նրան ուղարկել էին հոլանդական Օուդորպ քաղաք, որտեղ 45 թվականին ծնվել է նրա որդին։ Վերջինս առ այսօր ապրում է Օուդորպում։

ՀՆՉԱԿՅԱՆ ՄԵԿԱՄՍՅԱ ՓՈՂԵՐ

«Հնչակյան լրատուն» հրապարակել է ՍԴՀԿ Հայաստանի վարիչ մարմնի 98 թ. հունիս ամսվա բյուջեն։ Գրասենյակային ծախսեր՝ 35 հազար, տրանսպորտային ծախսեր՝ 25 հազար, միջոցառումներ՝ 145 հազար եւ մամուլ՝ 50 հազար դրամ։ Գումարման բարդ գործողությունը թողնում ենք ընթերցողին։

ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ…

Թեպետ նախապես հայտարարվել էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լրագրողների միության հիմնադիր համագումարը գումարվելու է հուլիսի 25-ին, սակայն հերթական անգամ այն հետաձգվել է։ Այդուհանդերձ, ղարաբաղցի լրագրողները մտադրվել են համագումարը հրավիրել մինչեւ օգոստոսի սկիզբը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031