Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԴԻՄԱՆԱ՞ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԱՌԵՐԵՍՄԱՆԸ

Հուլիս 25,1998 00:00
terter

Վանո Սիրադեղյանը երկու օր առաջ հրավիրվել է ՀՀ դատախազություն՝ հարցաքննման, բայց ոչ թե Արմեն Տեր-Սահակյանի գործով, այլ Վահան Հարությունյանի տված ցուցմունքների հետ կապված։ «Հիմա, այս պահին, կատարվում է առերես հարցաքննություն»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Ասուլիսի մանրամասները՝ 2-րդ էջում։

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, ստուգումներ են սկսվել ՀՀՇ-ին եւ նրա վարչության նախագահին մոտ կանգնած մարդկանց հիմնարկություններում։ Ի մասնավորի, բայց դեռեւս չճշտված լուրերի համաձայն, ստուգումներ են անցկացվում միկրովիրաբույժ, ԱԺ պատգամավոր Արտավազդ Սահակյանի թիվ 1 կլինիկայում։ Նույն աղբյուրը նշում է նաեւ, որ ստուգումների գործընթացն սկսվել է ՀՀՇ վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանի գլխավորած «Հայհացահատիկ» ձեռնարկությունում եւս։

ՊԱՅԹՅՈՒՆ ԶԵՅԹՈՒՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Զեյթունի շուկային մերձ բացօթյա տոնավաճառում երեկ առավոտյան տեղի է ունեցել պայթյուն։ Տաղավարների արանքում կապված թելի վրա ամրացված նռնակը պայթել է իր ապրանքը տոնավաճառ բերած կնոջ անզգույշ շարժումից։ Ժամանակ անց նման մի նռնակ է հայտնաբերվել նաեւ շուկայի մոտ գտնվող բացօթյա սրճարանում։ Երկրորդ նռնակը, բարեբախտաբար, չի պայթել… Առավել հավանական է այն ենթադրությունը, որ ահաբեկչությունն առնչվում է շուկաների սեփականաշնորհման գործընթացի համար սահուն ընթացք ապահովելուն։ Ուշ երեկոյան ճշտեցինք, որ պայթյունից վիրավորված կինը բժիշկների հսկողության տակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031