Զեյթունի շուկային մերձ բացօթյա տոնավաճառում երեկ առավոտյան տեղի է ունեցել պայթյուն։ Տաղավարների արանքում կապված թելի վրա ամրացված նռնակը պայթել է իր ապրանքը տոնավաճառ բերած կնոջ անզգույշ շարժումից։
Ժամանակ անց նման մի նռնակ է հայտնաբերվել նաեւ շուկայի մոտ գտնվող բացօթյա սրճարանում։ Երկրորդ նռնակը, բարեբախտաբար, չի պայթել…
Առավել հավանական է այն ենթադրությունը, որ ահաբեկչությունն առնչվում է շուկաների սեփականաշնորհման գործընթացի համար սահուն ընթացք ապահովելուն։
Ուշ երեկոյան ճշտեցինք, որ պայթյունից վիրավորված կինը բժիշկների հսկողության տակ է: