Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, ստուգումներ են սկսվել ՀՀՇ-ին եւ նրա վարչության նախագահին մոտ կանգնած մարդկանց հիմնարկություններում։ Ի մասնավորի, բայց դեռեւս չճշտված լուրերի համաձայն, ստուգումներ են անցկացվում միկրովիրաբույժ, ԱԺ պատգամավոր Արտավազդ Սահակյանի թիվ 1 կլինիկայում։ Նույն աղբյուրը նշում է նաեւ, որ ստուգումների գործընթացն սկսվել է ՀՀՇ վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանի գլխավորած «Հայհացահատիկ» ձեռնարկությունում եւս։