Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Հուլիս 25,1998 18:13
Vasak Darbinyan

«Համոզված եղեք, որ դուք (ընդունելության քննությունների հանձնաժողովի անդամները-Վ.Դ.) պաշտպանված եք պետության կողմից»։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ «ՀՀ», 24 հուլիսի

Կենսագործելով ՀՀ նախագահի պատմական որոշումը՝ ընդունելության քննությունների հանձնաժողովների յուրաքանչյուր անդամի վզից կկախվի ցուցանակ՝ «Պահպանվում է պետության կողմից»։

ԱՄԱՉԿՈՏԸ

«Բա որ իմանաք ե՛ս ինչքան եմ ամաչում իմ աշխատավարձի չափից…»:

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ «Հայոց աշխարհ», 23 հուլիսի

Արմեն Դարբինյանի այս խոստովանանքն այնպիսի հզոր ներգործություն է ունեցել հայ ժողովրդի սոցիալևկենցաղային պատկերացումների եւ առհասարակ հոգեւոր նկարագրի վրա, որ հանրահայտ մի ասացվածք աստիճանաբար մոռացության կմատնվի՝ իր տեղը զիջելով «Վարչապետի աշխատավարձը որ քիչ է լինում՝ ամաչում է» համարժեք ասացվածքին։

ՄԱՐԶՊԵՏ ՄԱՐԴԸ (ըստ Հովհ. Թումանյանի)

«Մի առիթով ինձ ասել են, թե «Պրն Գոմցյան, Դուք չեք վայելում համաժողովրդական սեր»։ «Չեմ էլ ակնկալում»,- պատասխանեցի։ -Ես մարզպետ չեմ դարձել՝ սեր վայելելու համար։ Ես գործ եմ անում»։

ԱՐԱՐԱՏ ԳՈՄՑՅԱՆ Շիրակի մարզպետ «ՀՀ», 21 հուլիսի

…Աստծու մոտից վերադառնալիս, Արարատ Գոմցյանի առաջը կտրած ժողովուրդը հարցնում է.

– Ի՞նչ լուր բերիր մեզ համար։

-Աստված ասաց՝ դու պիտի էդ ժողովրդի մարզպետը լինես, եւ այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կլինես։

– Դե որ այդպես է՝ մնա մարզպետ,և թախանձեց ժողովուրդը։

– Մարզպետ եմևմարզպետ չեմ՝ ինձ համար եմ, ես գնում եմ գործ անեմ,և ասաց Գոմցյանն ու հեռացավ։ …

Ճանապարհին սպասում էր «Առավոտ» օրաթերթը…

ԳՆԱՑԵՔ ԱՐԽԻՎ

«Համոզված ենք, որ իրավական թեմաներով լրագրային հրապարակումներում սխալներից խուսափելու լավագույն միջոցը գործող օրենքներին ծանոթանալն է»։

Գ.ԱՄԲԱՐՅԱՆ ՀՀ դատախազի մամուլի քարտուղար «Առավոտ», 23 հուլիսի

Պարոն Ամբարյանի մտքերին ուշադիր հետեւող մի պրոֆեսոր տեսակետ հայտնեց, որ ի տարբերություն լրագրային հրապարակումների՝ իրավական թեմաներով հեռուստահաղորդումներում եւ ռադիոհաղորդումներում էլ սխալներից խուսափելու լավագույն միջոցը պիտի լինի չգործող օրենքներին ծանոթանալը։

ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ

«Նշված փաստը ($ 20 հազար կաշառքի վերաբերյալ- Վ.Դ.) հիմնավորվել է ոչ միայն պրն Հայթայանի ինքնախոստովանական ցուցմունքներով»։

Գ.ԱՄԲԱՐՅԱՆ ՀՀ դատախազի մամուլի քարտուղար «Առավոտ», 23 հուլիսի

Ցուցմունքը, ըստ դատախազի մամուլի քարտուղարի, լինում է երկու տեսակ. խոստովանական եւ ինքնախոստովանական։
Տվյալ դեպքում պրն Հայթայանը գերադասել է երկրորդ տարբերակը. ինքն իրեն խոստովանության է ենթարկել։
Այդ բանը նա արել է մի քանի անգամ։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031