Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանալու ժամանակը

Հուլիս 25,1998 18:05

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նշմարվում են երկու հակադիր մոտեցում։ Երկուսն էլ, մեր կարծիքով, մերժելի են, նույնիսկ՝ անհասկանալի։

Դժվար է հասկանալ նախկինների հրճվանքը եւ չարախնդությունը՝ Հայաստանի ենթադրվող «քաղաքական մեկուսացման» վերաբերյալ։ Այստեղ, կարծում ենք, նրանք չափազանցնում են՝ ցանկալին իրականի տեղ դնելով եւ փորձելով ապացուցել, թե իրենց բացակայությամբ ամեն ինչ կործանվելու է։ Թեեւ մարդկային տեսակետից նման մոտեցումը կարելի է բացատրել, բայց մյուս կողմից էլ՝ իր ճշմարտացիությունն ապացուցելու նպատակով կործանում տենչացող մարդը փոքրևինչ տարօրինակ է։ Մեղմ ասած։

Դժվար է հասկանալ նորերի հրճվանքը՝ «Ռուսաստանի միջնաբերդ» դառնալու կապակցությամբ։ Դա էլ բացատրվում է մեր ազգայինևավանդական մոլորությամբ, թե որքան շատ է ռուսն այստեղ զենք բերում, այնքան մենք անվտանգ ենք։ Նույնիսկ մի կողմ դնելով պատմական զուգահեռները, հիշենք, որ Ռուսաստանն ինքը սարսափելի կախվածության մեջ է Արեւմուտքից։ 15 միլիարդ դոլարը հենց այնպես չեն տալիս. Ռուսաստանը զրկված է ինքնուրույն քաղաքականություն վարելուց՝ մասնավորապես Կովկասում։ Ի տարբերություն Ռուսաստանի, Ադրբեջանն ստանալու է 5 մլրդ միայն Մեծ Բրիտանիայից՝ նավթային ներդրումների տեսքով։ Եկեք մտածենք, թե ինչն է ավելի ձեռնտու՝ զե՞նքը թե՞ ներդրումները, որոնք նշանակում են տնտեսության եւ տեխնոլոգիաների զարգացում եւ, ի վերջո, նաեւ՝ զենք գնելու հնարավորություն։
Այնպես որ, ցանկալի է ոչ մեկի միջնաբերդը չլինել։ Ցանկալի է, որ ոչ ոք քեզ հարեւաններիդ վրա «քսի չտա», որովհետեւ սովորաբար «քսի տվողները» ինչևոր պահ քեզնից հետ են կանգնում։ Դա շատ դժվար է հասկանալ, բայց պետք է։ Ժամանակն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031