Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՇԱՄԻՐԱՄԸ» ՉՈՒՆԻ ՀԵՌԱԽՈՍ

Հուլիս 24,1998 00:00
lurer

«Շամիրամ» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներն «Առավոտին» հայտնեցին, որ անջատվել են իրենց գրասենյակի բոլոր հեռախոսները։ Անջատողը ՆԳ եւ ԱԱ նախարարությունն է։ Հանգստացեք, չկա որեւէ քրեական տարր։ Պարզապես, երբ Վանո Սիրադեղյանն է եղել ՆԳ նախարար, «Շամիրամի» հեռախոսները նստեցրել է ՆԳՆ-ի հաշվեկշռին, որոնք Սերժ Սարգսյանի օրոք եւս գործել են երկար ժամանակ՝ ընդհուպ մինչեւ վերջին օրերը։

ՄԱՔԵՅԱՆԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Շուրջ մեկ շաբաթ առաջ մասնակցելով «Հայրենիք» պատգամավորական խմբի եւ «Նաիրիտ» ֆուտբոլային թիմերի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը, ԱԺ պատգամավոր Պետրոս Մաքեյանը կոտրել է ոտքը, այն վնասելով ճանի շրջանում։ Այժմ պատգամավորը «Էրեբունի» հիվանդանոցում է։ Առողջություն ենք մաղթում։

ԿԱԴՐԱՅԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայտնի լրագրող Նարինե Դիլբարյանի հայրը՝ Հակոբ Դիլբարյանը, նշանակվել է Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության աշխատակազմի ղեկավար։ Նույն վարչությունում կադրային եւս մի հարց է լուծվել. մասնագիտությամբ անասնաբույժ եւ արհեստավարժությամբ մի պանրագործ նշանակվել է, ըստ չճշտված տեղեկությունների՝ ցանցային տեղեկատվության բաժնի պետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031