«Շամիրամ» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներն «Առավոտին» հայտնեցին, որ անջատվել են իրենց գրասենյակի բոլոր հեռախոսները։ Անջատողը ՆԳ եւ ԱԱ նախարարությունն է։ Հանգստացեք, չկա որեւէ քրեական տարր։ Պարզապես, երբ Վանո Սիրադեղյանն է եղել ՆԳ նախարար, «Շամիրամի» հեռախոսները նստեցրել է ՆԳՆ-ի հաշվեկշռին, որոնք Սերժ Սարգսյանի օրոք եւս գործել են երկար ժամանակ՝ ընդհուպ մինչեւ վերջին օրերը։