«Առավոտը» թեպետ արձանագրել էր, որ դաշնակցության հայաստանյան մարմնի հուլիսի 10-ին սկսված տեղից տեղ չի քոչելու, սակայն, ըստ էության, սխալվել էր։ Կառավարության նիստերի դահլիճում սկսված ՀՅԴ ԳԺ-ն այնուհետեւ տեղափոխվեց կապի նախարարության շենք, իսկ հիմա մարզահամերգային համալիրի կոնֆերանսների դահլիճում է հանգրվանել։ Այս ամենը, սակայն, այլեւս քաղաքական հալածանքների հետեւանք չէ, այլ՝ շոգի։ Ինչեւիցե, շաբաթ օրը դաշնակցականները Ծիծեռնակաբերդի բարձունքից նորից կիջնեն քաղաք, որովհետեւ համալիրի նշյալ դահլիճում անցկացվելու է հարսանյաց հանդես։