Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Հուլիս 24,1998 00:44
Vasak Darbinyan

«Շատ կուզենայի, որ ավարտից (ընդունելության քննությունների- Վ. Դ.) հետո իրավունք ունենայինք ասել, որ Հայաստանում կազմակերպվել են ամենաարդար ընդունելության քննությունները մեր պատմության մեջ»։

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ «Հայոց աշխարհ», 23 հուլիսի

Դատելով վարչապետի վճռականությունից՝ պետք է ենթադրել, որ կամ հաջորդ տարիներին քննություններն անցնելու են անարդար, կամ սա հայոց պատմության վերջին տարին է։

ԳՐԵԹԵ ԿԱՏԱՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ

«Ես մազաչափ իսկ չեմ կասկածում, թե մեր վարչապետ Արմեն Դարբինյանը կամ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապուշներ են. նրանք ապուշներ չեն, որ ազգային արժեքը բաշխում են օտարին, դա թուլամտության արդյունք չէ, այլ շահի…»։

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ ԱԺ պատգամավոր, ԱԺՄ վարչության անդամ «ՀՀ», 22 հուլիսի

Մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց պարզել, որ վարչապետ Արմեն Դարբինյանը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իրենց հերթին, մազաչափ իսկ չեն կասկածում, թե Արշակ Սադոյանն ապուշ է։
Ցավոք սրտի, նրանց տեսակետն այստեղ ընդհատվում է, ուստի ձեռնպահ ենք մնում ենթադրել շարունակությունը։

ԾԱՌՈՒԼԻՍ

«Ոչ մի ծառ 100 օրում բերք չի տալիս»։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ «ՀՀ», 23 հուլիսի

Ոչ միայն բերք…

Բնության մեջ առհասարակ գոյություն չունի այնպիսի մի ծառ, որ 100 օրում գոնե մի ասուլիս տա։

ՍԵՔՍԸ ԵՎ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ

«Երբ որ մեկն իր տղամարդ լինելու մասին շատ է խոսում, դա միշտ կասկածներ է առաջացնում»։

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԺՄ վարչության նախագահ «Առավոտ», 24 հուլիսի

Հաշվի առնելով Վազգեն Մանուկյանի այս տեսակետը՝ Ռոբերտ Քոչարյանն իր հաջորդ ասուլիսում կհայտարարի. «Ինձ հետաքրքիր է. ո՞վ է այն կինը, որ պետք է հեղաշրջում անի Հայաստանում… Չեմ տեսնում էն կնոջը, որ ի վիճակի է նման բանի…»։

ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ

«Ամեն անգամ ելույթ ունենալիս վախենում եմ ինչ-որ մեկին վիրավորելուց եւ միշտ վիրավորում եմ, բայց քանի դեռ մշակույթը տնտեսության հետ ենք կապելու, սա է լինելու մեր վիճակը»։

ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑ Մուլտիպլիկատոր, մշակույթի գործիչների՝ Դիլիջանի հավաքում ունեցած ելույթից «ՀՀ», 21 հուլիսի

Ռոբերտ Սահակյանցը, պարզվել է, մարդկանց վիրավորում է ոչ միայն նշված պատճառով։ Երբեմն-երբեմն նրան հունից հանում է այն, թե ինչու, օրինակ, սեյսմիկ ծառայությունը կապ չունի մուլտիպլիկացիայի հետ։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031