Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՔ ԵՎ ՊԱՀՊԱՆԵՔ

Հուլիս 22,1998 00:00
lurer

Անցած տարվա ամռանն «Առավոտն» անընդհատ տագնապ էր հնչեցնում, որ հերթով պղնձագողերի ավար էին դառնում այս աղջկա ձեռքերն ու ոտքերը եւ, ի վերջո, արձանն ընդհանրապես անհետացավ պատվանդանից։ Այժմ արձանը վերականգնվել է, եւ հուսով ենք՝ վանդալիստների դեմն առնելու որեւէ միջոց կգտնվի։ Նաեւ հիշեցնենք, որ շարունակում է հոշոտված մնալ Չարենցավանի մերձակայքում գտնվող Երվանդ Քոչարի ստեղծագործությունը։

ՕՐԵՐ ԵՆ, ԿՄԹՆԵՆ, ԱՆՑ ԿԿԵՆԱՆ

ՀՅԴ Գերագույն ժողովի մասնակիցներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, «Առավոտին» հայտնեց, որ դաշնակցական այդ ատյանի աշխատանքները կշարունակվեն եւս 4-5 օր։ Հիշեցնենք, որ ՀՅԴ Գերագույն ժողովը սկսվել է հուլիսի 10-ին։

ՈՉ ԹԵ ԿՈՆՅԱԿ, ԱՅԼ ՕՂԻ ԵՎ ԳԱՐԵՋՈՒՐ

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ Հելսինկյան կոմիտեն Ռուբեն Թորոսյանի գլխավորած իրավապաշտպան կազմակերպության հետ նույն դիրքերում հանդես չի գալիս՝ կապված կոնյակի հարցի հետ, այդ կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Ջանոյանն ասաց, թե ինքը նախընտրում է օղին։ Կողքին գտնվող Ավետիք Իշխանյանն էլ, որը Հելսինկյան կոմիտեի նախագահն է, նշեց, որ ինքը գարեջուր է սիրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031