Իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Մաֆիոզ Գագոյի աղջիկը կանացի ատրճանակով վիրավորել է Բենզին Ռուբոյի փեսային, որն այժմ շտապօգնության հիվանդանոցում է։ Բախման առիթն այն է եղել, որ սույն փեսան հայհոյել է Մաֆիոզ Գագոյին, իսկ նրա պատվախնդիր աղջիկն «առաջարկել» է «քֆուրը հետ վերցնել», եւ երբ պայմանը չի կատարվել՝ արյան վրեժի է դիմել։
ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԸ ԴՈ՞ՒՐՍ ԵՆ ՄՂՎՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ
Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վերահսկողության վարչության պետ, ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Պրն Հայոցյանը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իրեն է ներկայացվել դատախազի միջնորդագիրը։ Այն վերաբերում էր Աղվան Վարդանյանի եւ Արարատ Զուրաբյանի ծեծկռտուքին, որին մասնակցություն էր ունեցել նաեւ ԱԺ պատգամավոր Վահագն Հայոցյանը։ Հիշեցնենք, որ նախորդ օրն էլ հրաժարական էր ներկայացրել Շենգավիթի համայնքապետ, ՀՀՇ վարչության մեկ այլ անդամ՝ Բագրատ Անդրեասյանը։
«ԲԱ ԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՆՄԱ՞Ն ԵՄ-2»
Կարդացեք նաև
«Առավոտին» հասած տեղեկության համաձայն, հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը՝ կեսգիշերին մոտ, Բաղրամյան-Կիեւյան խաչմերուկում ԱԺ պատգամավոր Նվեր Չախոյանը դաժանորեն ծեծել է մոտ 10 տարեկան մի մուրացիկ տղայի։ Հիշեցնենք, որ Նվեր Չախոյանին պատգամավորական լիազորություններից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը ԱԺ-ն վերջերս մերժեց։ Ինքը՝ Նվեր Չախոյանն այդ ամենին արձագանքել էր հետեւյալ հարցով. «Բա ես հանցագործի նմա՞ն եմ»։ Միջադեպին ներկաները վկայում են, որ նա սպառնում էր հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր կփորձեն պաշտպանել իր ոտքերի տակ հայտնված տղային։