Անցած տարվա ամռանն «Առավոտն» անընդհատ տագնապ էր հնչեցնում, որ հերթով պղնձագողերի ավար էին դառնում այս աղջկա ձեռքերն ու ոտքերը եւ, ի վերջո, արձանն ընդհանրապես անհետացավ պատվանդանից։
Այժմ արձանը վերականգնվել է, եւ հուսով ենք՝ վանդալիստների դեմն առնելու որեւէ միջոց կգտնվի։
Նաեւ հիշեցնենք, որ շարունակում է հոշոտված մնալ Չարենցավանի մերձակայքում գտնվող Երվանդ Քոչարի ստեղծագործությունը։