Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վերահսկողության վարչության պետ, ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Պրն Հայոցյանը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իրեն է ներկայացվել դատախազի միջնորդագիրը։ Այն վերաբերում էր Աղվան Վարդանյանի եւ Արարատ Զուրաբյանի ծեծկռտուքին, որին մասնակցություն էր ունեցել նաեւ ԱԺ պատգամավոր Վահագն Հայոցյանը։
Հիշեցնենք, որ նախորդ օրն էլ հրաժարական էր ներկայացրել Շենգավիթի համայնքապետ, ՀՀՇ վարչության մեկ այլ անդամ՝ Բագրատ Անդրեասյանը։