«Առավոտին» հասած տեղեկության համաձայն, հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը՝ կեսգիշերին մոտ, Բաղրամյան-Կիեւյան խաչմերուկում ԱԺ պատգամավոր Նվեր Չախոյանը դաժանորեն ծեծել է մոտ 10 տարեկան մի մուրացիկ տղայի։
Հիշեցնենք, որ Նվեր Չախոյանին պատգամավորական լիազորություններից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը ԱԺ-ն վերջերս մերժեց։ Ինքը՝ Նվեր Չախոյանն այդ ամենին արձագանքել էր հետեւյալ հարցով. «Բա ես հանցագործի նմա՞ն եմ»։
Միջադեպին ներկաները վկայում են, որ նա սպառնում էր հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր կփորձեն պաշտպանել իր ոտքերի տակ հայտնված տղային։