Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՉԻ ՏՎԵԼ

Հուլիս 21,1998 00:00
lurer

Երեկ Տեր-Պետրոսյանի գրասենյակը պաշտոնապես հայտարարեց, որ փետրվարի 4-ից ի վեր նախկին նախագահը որեւէ հարցազրույց որեւէ լրագրողի չի տվել եւ անգամ որեւէ քաղաքական հայտարարություն չի արել։ Այդ պարզաբանումը պատասխան էր հայաստանյան թերթերում տպագրված «Սնարքի» հաղորդագրությանը, որում թուրքական լրատվամիջոցների հղումով Տեր-Պետրոսյանին վերագրվում են որոշ հայտարարություններ։ Հետաքրքիր է, որ այս անգամ էլ «Սնարքը» թյուրիմացության կամ որեւէ այլ պատճառով մոռացել է նշել, որ իր վկայակոչած «Թյուրքիշ դեյլի Նյուս» թերթն իր հերթին հղում է կատարել հայաստանյան «Հայք» ամսագրին, ինչն առավել ցայտուն է դարձնում թուրքական կեղծիքը։

ՔԱՅՔԱՅՈ՞ՒՄ

«Արդարություն եւ միասնություն» համագործակցությանը մերձ շրջանակներից հայտնի դարձավ, որ հուլիսի 20-ին նախատեսված ԱՄՀ հերթական նիստը տեղի չի ունեցել։ Չեն ներկայացել դաշնակցականները, հավանաբար՝ Գերագույն ժողովի պատճառով։ Իսկ ԱՄՀ անցյալ նիստին մարզպետ նշանակված Հրայր Կարապետյանին դաշնակցականներից փոխարինել է ԳՄ անդամ Վարդան Պետրոսյանը։

ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՐԱՊԱՀ ԵՆ

Արմավիրի մարզպետ նշանակվելուց հետո մի քանի օր անց Ալբերտ Հերոյանը մի այսպիսի հայտարարություն է արել. «Դաշնակ, ռամկավար, ՀՀՇ չգիտեմ։ Արմավիրը սահմանամերձ մարզ է, այստեղ բոլորը երկրապահ պետք է լինեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031