Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկայի նախարարությունը Ֆրանսիականի ջատագով է

Հուլիս 21,1998 02:11

Մայիսին Ազգային հեռուստատեսության լրատվական հաղորդումներից մեկից տեղեկանում ենք, որ էներգետիկայի նախարարությունը ֆրանսիական մի ֆիրմայից ձեռք է բերում 125 հազար գազի հաշվիչներ, որը հնարավորություն կտա այդքանով մեծացնել գազ սպառողների թիվը։ Հազիվ թե գտնվի որեւէ մեկը, որ հավատա, թե Հայաստանում, որը սարքաշինության, գործիքաշինության, ճարտարագիտության փայլուն ավանդույթներ ունի, չի կարելի կազմակերպել գազի հաշվիչների արտադրություն։

Ուրեմն, ինչո՞ւ չմտածել գազի հաշվիչների արտադրության ՀՀ պահանջարկը մեր միջոցներով բավարարելու, ավելին՝ ԱՊՀ-ի անծայրածիր շուկա դուրս գալու մասին, այստեղ ավելացնելով նաեւ ջրի հաշվիչները, այլ դիմել Ֆրանսիային։ Որ Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական ծանր վիճակը առաջին հերթին կապված է արդյունաբերության ճգնաժամի հետ՝ ոչ մեկի մեջ կասկած չի հարուցում։

Միաժամանակ գիշեր ու զօր լսում ենք, որ մեր հանրապետությունը մեծ մարդկային ներուժ ունի՝ հրաշալի գիտնականներ, ճարտարագետներ, վարպետներ, բայց չէ որ այդ մարդիկ հավերժական չեն՝ մահկանացու են, կգնան, հետեւներից եկող չկա։ Այդ ներուժը պահպանելու եւ սերնդափոխությունն ապահովելու համար անհրաժեշտ է այն այսօր օգտագործել։ Եվ այդ անելու համար ամենամեծ դերը մեր կառավարությանն է պատկանում, մինչդեռ դժվար չէ նկատել, որ մեր կառավարությունն այդ ուղղությամբ ոչինչ չի անում կամ գոնե չի անում այնտեղ, ուր 100%- անոց հնարավորություններ կան։ Ավետարանը պատվիրում է, որ մի ձեռքը չիմանա, թե մյուսն ինչ է անում, միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է որեւէ մեկին բարեգործություն անելուն, ուր առավել նրբանկատությունն է հարգի…

Եթե էներգետիկայի նախարարը ֆրանսիական կոստյում է գնում, դա իր նախասիրության խնդիրն է (թեեւ մեր կարի արդյունաբերությունն էլ զարգանալու խնդիր ունի), բայց որ էներգետիկայի նախարարությունը գազի հաշվիչները Ֆրանսիայում է ձեռք բերում, դրա պատճառով, առնվազն, արդյունաբերության եւ առեւտրի նախարարի սիրտն ու գլուխը պետք է ցավեն։ Եթե, իհարկե, դրանք ինչ-որ չափով հանրապետության եւ ժողովրդի ցավերին հաղորդակից են։ Ուզում եմ ավելացնել. իմ անձնական ոչ մեծ հետազոտությունից հետեւում է, որ Հայաստանում կգտնվեն մեկ տասնյակից ոչ պակաս գործարարներ, որոնք կկարողանան իրագործել գազի, ջրի հաշվիչների արտադրություն։
Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեղրու կամրջի բացման արարողության ժամանակ հպարտությամբ հայտարարում էր, որ մենք այդ կամրջով երեք անգամ ավելի շատ բեռ ենք ներկրում, քան արտահանում։ Եթե մեր ներկա կառավարությունն էլ է նման բաներից ուրախանում՝ վայ մեզ, վայ մեր օրին։

ՄԵԼԱՆՅԱ ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ. Այս նամակը գրել էի մայիսի 7-ին ու թղթերիս մեջ մոռացել, ժամանակս չէր ներում կարգի բերել եւ խմբագրություն տանել։ Բայց մի քանի օր առաջ, ռադիոյով ԱԺ-ի նիստերից մեկի հեռարձակումը լսելուց հետո, որոշեցի ավարտել սկսածս գործը։ Ահա թե ինչու։ Երեւանի էլեկտրալամպերի գործարանի բանվորների աշխատավարձի վճարման դժվարությունների մասին խոսելիս ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Գ. Նանագուլյանը հայտարարեց, թե գործարանն ահավոր կերպով քանդել են եւ անհրաժեշտ է արտասահմանյան ինվեստիցիաներ գտնել վերագործարկման համար։ Երբ դահլիճից հարցրին, թե այդ քանդողներն ովքեր են կամ նրանց ինչ է սպառնում, նախարարը պատասխանեց, որ դա իր գործը չէ։ էներգետԲա ո՞ւմ գործն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031