Երեկ Տեր-Պետրոսյանի գրասենյակը պաշտոնապես հայտարարեց, որ փետրվարի 4-ից ի վեր նախկին նախագահը որեւէ հարցազրույց որեւէ լրագրողի չի տվել եւ անգամ որեւէ քաղաքական հայտարարություն չի արել։ Այդ պարզաբանումը պատասխան էր հայաստանյան թերթերում տպագրված «Սնարքի» հաղորդագրությանը, որում թուրքական լրատվամիջոցների հղումով Տեր-Պետրոսյանին վերագրվում են որոշ հայտարարություններ։
Հետաքրքիր է, որ այս անգամ էլ «Սնարքը» թյուրիմացության կամ որեւէ այլ պատճառով մոռացել է նշել, որ իր վկայակոչած «Թյուրքիշ դեյլի Նյուս» թերթն իր հերթին հղում է կատարել հայաստանյան «Հայք» ամսագրին (՞), ինչն առավել ցայտուն է դարձնում թուրքական կեղծիքը։