«Հայծխախոտ» ՓԲԸ-ն, որ փորձագետների գնահատականով Հայաստանում իրացվող ծխախոտի 5-8 տոկոսն է արտադրում, Սամվել Բաբայանի եղբոր մասնակի վերահսկողության տակ հայտնվելուց հետո մեկ ամիս է՝ չի աշխատում։ Սա աշխատակիցների շրջանում լարվածության տեղիք է տվել, քանի որ Կարեն Բաբայանի նախաձեռնած հաշվեքննությունը չպիտի որ աշխատանքը դադարեցնելու պատճառ լիներ։
Ի դեպ, չճշտված տեղեկություններով, անցած տարի «Հայծխախոտը» 1 մլն դոլարից ավելի արժողությամբ սարքավորումներ էր վաճառել։