«Ինձ մտահոգում է, որ ազգովին անընդհատ վատ բանի ենք սպասում, որ մեզ անպայման պիտի մեկուսացնեն, կամ եթե նույնիսկ գործերը լավ են գնում՝ պիտի ճգնաժամ լինի, ինչ-որ ճնշումների տակ պիտի հայտնվենք, որ մի 3 ամիս ճնշում չկա՝ բան չենք, հա՞… ռուսի ասած, прибалдеть надо, էլի։ Այս ի՞նչ մենթալիտետ է։ Պիտի փոխենք չէ՞, վերջիվերջո։ Քաղաքական գործիչներն էլ մեկը մյուսից փայլուն են… չէի ուզենա այդ բառն օգտագործել… մազոխիզմի հարցում։ Թերթերը բացում ես՝ բոլորը կարծես անհամբեր սպասում են։ Ոնց որ ասեն՝ «էստի համեցեք, եկեք ճնշեք մեզ՝ քանդվում ենք, մեռնում ենք»,- պաշտոնավարման 100-րդ օրն իր այս խոհերը լրագրողներին Սեւանի ափին փոխանցեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։