Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

Հուլիս 18,1998 00:00

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության վարչության քաղաքական խորհրդի քարտուղար, իսկ դա կազմակերպության երկրորդ պաշտոնն է, Հմայակ Հովհաննիսյանն «Առավոտին» հայտնեց, որ բազմաթիվ երկրապահներ են անդամագրվում իրենց կուսակցությանը։ Նրա հետ հարցազրույցը «Առավոտի» առաջիկա համարում։ ՀԱԼՎԱ՝ ՀԱՎԱՍԱՐ Է ՃԳՆԱԺԱՄ Անդրադառնալով Սերգեյ Բադալյանի, Դավիթ Շահնազարյանի, Վանո Սիրադեղյանի եւ այլոց այն կանխատեսմանը, թե աշնանը Հայաստանում կխստանա ճգնաժամը, Ազգային ժողովի փոխնախագահ Ալբերտ Բազեյանն ասաց, որ հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանում։ Այսինքն՝ նշեց Բազեյանը, ճգնաժամի կանխատեսումները դեռեւս որեւէ հիմք չեն տալիս իրական ճգնաժամի գոյացման համար։ ՆԱԽ ՔԱՌՅԱԿԸ Կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու պատգամավորական նախաձեռնող խմբից տեղեկացանք, որ առայժմ ՍԴ են դիմել միայն Վահագն Խաչատրյանը, Էդվարդ Եգորյանը, Խորեն Սարգսյանը եւ Արշակ Սադոյանը։ Փորձելու են մեկնաբանություն ստանալ, թե ըստ Սահմանադրության՝ նախագահն ի՞նչ ժամկետներում պիտի արտահերթ նստաշրջան հրավիրի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել