Անդրադառնալով Սերգեյ Բադալյանի, Դավիթ Շահնազարյանի, Վանո Սիրադեղյանի եւ այլոց այն կանխատեսմանը, թե աշնանը Հայաստանում կխստանա ճգնաժամը, Ազգային ժողովի փոխնախագահ Ալբերտ Բազեյանն ասաց, որ հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանում։ Այսինքն՝ նշեց Բազեյանը, ճգնաժամի կանխատեսումները դեռեւս որեւէ հիմք չեն տալիս իրական ճգնաժամի գոյացման համար։