Արդեն հայտնել ենք, որ բռնություն է կիրառվել Բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանի դեմ։ ՆԳ եւ ԱԱ նախարարությունից հաջողվեց պարզել, որ իսկապես պրն Ասատրյանը դիմել էր նշված նախարարություն, հայտնելով, որ հուլիսի 10-ին Պուշկինի փողոցում գտնվող «Այաքս» ավիաընկերության մոտ իրեն առեւանգել են անհայտ անձինք եւ տարել Երեւանի մոտակայքում գտնվող ամառանոցներից մեկը։
Դաժանորեն ծեծելով պրն Ասատրյանին, հանցագործները մահվան սպառնալիքով պահանջել են նրանից մեկ միլիոն դոլար։ Երեկ Նորքի 3-րդ զանգվածում հանցագործ խումբը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նրա կազմում էին Արտյուշա Հակոբյանը (61 թ. ծնվ.), Արամ Նազարյանը (56 թ. ծնվ.) եւ Հովսեփ Սիմոնյանը (63 թ. ծնվ.)։ Նրանցից առաջին երկուսը բազմիցս դատվել են, իսկ երրորդը, հավանաբար, կատարում էր վարորդի պարտականություններ։
Գործը դատախազության վարույթում է։