Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար
Եւ Աստուած կանչեց եւ ասաց Միքայէլին. Գնա քո երկրիցը եւ քո ազգականներիցը եւ քո հոր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կտամ։ Եւ ես քեզ մէծ ազգ պիտի դարձնեմ եւ քեզ օրհնեմ եւ քո անունը մէծացնեմ։ Եւ Միքայէլ գնաց, եւ այդ երկրի մէջ սօվ եղավ, բացի այն առաջին սօվից, որ Նիկօլի օրերում եղել էր։ Եւ Միքայէլ ծնեց Վազգէնին, եւ Վազգէն ծնեց Շաւարշին, Բաբիկին եւ Արշակին, եւ սրանք, մէծանալով, մէծամէծ մարդիկ դարձան։ Եւ Աստուած կանչեց եւ ասաց Յակօբին. Գնա քո երկրիցը եւ քո ազգականներիցը եւ քո հոր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կտամ։ Եւ ես քեզ մէծ ազգ պիտի դարձնեմ եւ քեզ օրհնեմ եւ քո անունը մէծացնեմ։ Եւ Յակօբ գնաց, եւ այդ երկրի մէջ սօվ եղավ, բացի այն սօվից, որ Միքայէլի օրերում եղել էր։ Եւ Յակօբ ծնեց Լեւօնին, եւ Լեւօն, դառնալով թագաւոր, զանազան գօրծեր կատարեց, բայց այդ երկրում դարձեալ սօվ էր։
Եւ Աստուած կանչեց եւ ասաց Արշաւիրին. Գնա քո երկրիցը եւ քո ազգականներիցը եւ քո հոր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կտամ։ Եւ ես քեզ մէծ ազգ պիտի դարձնեմ եւ քեզ օրհնեմ եւ քո անունը մէծացնեմ։ Եւ Արշաւիր գնաց, եւ, ինչպես Յակօբի օրերում, այդ երկրի մէջ սօվ էր։ Եւ Արշաւիր ծնեց Պարոյրին, եւ Պարոյր ծնեց Արամազդին, որ անհավատարիմ գտնվեց, քանզի այդ երկրի մէջ սօվ էր։ Եւ Աստուած կանչեց եւ ասաց Միխայիլին. Գնա քո երկրիցը եւ քո ազգականներիցը եւ քո հոր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կտամ։ Եւ ես քեզ մէծ ազգ պիտի դարձնեմ եւ քեզ օրհնեմ եւ քո անունը մէծացնեմ։ Եւ Միխայիլ գնաց, եւ այդ երկրի մէջ երկրաշարժ եղաւ, բացի այն առաջին երկրաշարժից, որ եղել էր։ Եւ Միխայիլ ծնեց Մարիուսին, եւ Մարիուս ծնեց Զօրիին, եւ Զօրի ծնեց Իգորին ու Վաչէին, որ արհէստաւարժ դէրասան էր։ Եւ այս երկուսը՝ Վանօյի, Սամսօնի ու Սամուէլի հէտ միասին սկսեցին Շարժումը։
Եւ սկիզբը Շարժումն էր, եւ Շարժումը նրանց մօտ էր։ Եւ Սէդրակ ծնեց Ռօբէրտին, եւ Աստուած կանչեց Ռօբէրտին եւ ասաց. Գնա քո երկրիցը եւ քո ազգականներիցը եւ քո հոր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կտամ։ Եւ ես քեզ մէծ ազգ պիտի դարձնեմ եւ քեզ օրհնեմ եւ քո անունը մէծացնեմ։ Եւ Ռօբէրտ գնաց եւ այդ երկրում թագաւոր դարձաւ եւ զանազան գործեր կատարեց եւ այդ երկրի վէրահսկիչ կարգեց Դաւթին, որ Վազգէնի զարմից էր։ Եւ, չնայեած այդ երկրի մէջ դարձեալ սօվ էր, բայց մարդիկ յամառորեն շարունակում էին հաւատալ իրենց Աստուծոյ Խօսքին։