«Հայոց աշխարհ» օրաթերթի հուլիսի 10-ի համարում տպագրված «Եհովայի վկաները» գրանցվել են ուզում» հոդվածում (հեղ՝. Ա. Հովհաննիսյան) նշվում է. «… Ի դեպ, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն աշխարհի գրեթե ոչ մի երկրում (եթե ոչ՝ ողջ աշխարհում) պաշտոնապես գրանցված չէ…»։ ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը մեզ տրամադրեց այն երկրների (ԱՊՀ-ի եւ Եվրոպայի շրջանում) ցուցակը, որտեղ պաշտոնապես գրանցված են Եհովայի վկաները։
Ավստրիա (1970 թ. նոյեմբերի 5), Ալբանիա (1992 թ. մայիսի 22), Բելառուս (1997 թ. ապրիլի 14), Բելգիա (1932 թ. մայիսի 7), Բուլղարիա (1991 թ.), Բոսնիա եւ Հերցեգովինա (1996 թ. սեպտեմբերի 3), Մեծ Բրիտանիա (1914 թ. հունիսի 30), Հունգարիա (1989 թ. հունիսի 21), Գերմանիա (1956 թ. մայիսի 24), Հունաստան (1989 թ. փետրվարի 27), Վրաստան (1998 թ. ապրիլի 17), Դանիա (1932 թ. ապրիլ), Իռլանդիա (1985 թ. փետրվարի 19), Իսլանդիա (1973 թ. ապրիլի 30), Իսպանիա (1971 թ. հուլիսի 10), Իտալիա (1986 թ. հոկտեմբերի 31), Ղազախստան (1997 թ. հունվարի 22), Կիպրոս (1995 թ. մարտ), Ղրղըզստան (1998 թ. ապրիլի 30), Լիտվա (1993 թ. հուլիսի 21), Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա (1992 թ. հունվարի 16), Մալթա (1994 թ. օգոստոսի 3), Մոլդովա (1994 թ. հուլիսի 27), Նիդեռլանդներ (1980 թ. փետրվարի 6), Նորվեգիա (1985 թ. հոկտեմբերի 10), Լեհաստան (1989 թ. մայիսի 12), Պորտուգալիա (1974 թ. դեկտեմբերի 18), Ռուսաստան (1992 թ. դեկտեմբերի 11), Ռումինիա (1990 թ. ապրիլի 9), Սան Մարինո (1998 թ. ապրիլի 14), Սլովակիա (1993 թ. մարտի 23), Սլովենիա (1993 թ. հունիսի 7), Տաջիկստան (1997 թ. հունվարի 15), Ուզբեկստան (1994 թ. դեկտեմբերի 17), Ուկրաինա (1992 թ. մարտի 30), Ֆինլանդիա (1945 թ. մայիսի 31), Ֆրանսիա (1947 թ. սեպտեմբերի 1), Խորվաթիա (1993 թ. հունվարի 18), Չեխիա (1993 թ. սեպտեմբերի 1), Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա (1994 թ. հունիսի 15), Հարավսլավիա (1953 թ. սեպտեմբերի 18)։
Հ. Բ.