Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ՝ ԾԵԾՎԱ՞Ծ

Հուլիս 17,1998 00:00
lurer

ՀՀՇ հանրապետական խորհրդի կուլիսներում խոսակցություն կար, թե երրորդ կամ չորրորդ օրն է, որ ծեծված վիճակում տանն է գտնվում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Թե ինչ հողի վրա է դա տեղի ունեցել, «Առավոտին» չհաջողվեց պարզել։ Ե՛վ ՀՀՇ-ում ոչինչ չասացին, ե՛ւ հնարավոր չեղավ Բագրատ Ասատրյանի հետ կապվել հեռախոսով։

ՍԱՎՊԱԴԵՆԻ-4

ԱՄՆ-ում մի հարցազրույցի ժամանակ սփյուռքահայ պարբերականի խմբագիրը Գեղամ Ղարիբջանյանին հարցրել է. «Գիտե՞ք, Սփյուռքի վստահությունն այլեւս կորել է Հայաստանի նկատմամբ՝ օգնությունները տեղ չեն հասնում, կորչում են»։ «Ի՞նչ զարմանալի զուգադիպություն է,- բացականչել է Գեղամ Ղարիբջանյանը։ -Մեզ մոտ էլ է կորած վստահությունը՝ օգնություն եք ուղարկում ժամկետանց դեղեր, ոչ սննդարար սննդամթերքներ, էժան ապրանքը թանկ եք գնահատում եւ այլն»։

ՀԼԿԵՄ 33-ՐԴԸ

Օգոստոսի 21-ը նշանակալի օր է հայ կոմերիտմիության պատմության մեջ։ ՀԼԿԵՄ ներկայացուցիչներն այդ օրը Երեւանում կհավաքվեն համագումարի։ Դա կլինի Հայաստանի կոմերիտմիության 33-րդ համագումարը։

ԱՂՎԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

Երեկ խմբագրություն զանգահարեց մեր գործընկեր Աղվան Վարդանյանը եւ հայտնեց, որ իսկապես հատուկ կարծիք ունի բնապահպանության նախարարություն-Ղուկասավանի գյուղապետ բանավեճում, որի մասին գրել ենք նախորդ համարում։

Աղվանի հատուկ կարծիքի էությունը հետեւյալն է. ինքն այդ գյուղում չի ծնվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031