Լրահոս
Օրվա լրահոսը

5 ՏՈԿՈՍԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ՉԵՆ

Հուլիս 17,1998 00:00
lurer

«Օրինակ՝ ես։ Բացարձակապես մաքո՜ւր, սենց շիտա՜կ… Իմ օպոնենտները վերջում եկել էին, ինձնից շնորհակալություն էին հայտնում եւ շնորհավորում էին։ Ընտրվել եմ։ Ինչպե՞ս ես կարող եմ հաշտվել այդ գաղափարների կամ հարցադրումների հետ»,- ասաց Խոսրով Հարությունյանն այն հայտարարության առնչությամբ, թե ԱԺ-ի 95 տոկոսը հանցագործներ են։ «Երեւի Դուք մյուս 5 տոկոսի մեջ եք»,- հովհարը թափահարելով, պչրանքով տեղից նկատեց Ազգային ռադիոյի թղթակիցը։

ԱԺ նախագահի ասուլիսի մասին կարդացեք 5-րդ էջում:

ԱՆԱՊԱՑՈՒՑԵԼԻ

Իրազեկ աղբյուրներից տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզպետ, ԱԺ պատգամավոր Ռուդիկ Ղուկասյանն իր կամ իր մերձավորների անուններով սեփականաշնորհված 47 տարբեր «օբյեկտներ» ունի։ Մարզպետը զգալի բաժնեմաս ունի Սեւանի ամենաեկամտաբեր հաստատություններում, ասենք՝ «Սպիտակ տուն» անվանյալ հյուրանոց-ռեստորանում, «Ֆլամինգո» լողափն է նշվում նաեւ իբրեւ նրա, Անահիտ Թարխանյանի եւ այլոց սեփականություն։

ՈՐՏԵ՞Ղ Է ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ կոլեգիայի նիստերից մեկի ժամանակ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե անցյալում նախարարությունում կատարված բոլոր ատեստացիաները խեղկատակություն են եղել։ Նույն աղբյուրը վկայում է, որ վերջին երեք տարիներին պրն Օսկանյանը եղել է ԱԳՆ ատեստացիոն հանձնաժողովի նախագահը, ու նրա ստորագրությամբ են վերադասին ներկայացվել հանձնաժողովի բոլոր առաջարկությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031