«Առավոտը» գրել էր, թե Գեղամ Ղարիբջանյանը դեսպան է նշանակվելու Սիրիայում կամ Իրանում, իսկ ինքը Լիբանանն էր նախընտրում։ «Երկրների ցանկից դատելով՝ երեւի տեսքս այնքան էլ եվրոպական չէ, որ որեւէ եվրոպական երկրի մասին խոսք չկա»,- ասուլիսում այս առնչությամբ ասաց Գեղամ Ղարիբջանյանը։ Նաեւ դժգոհեց, որ ամենակարեւորը գրված չէր. «Թե ես որ երկրի կողմից եմ դեսպան գնալու։ Համենայնդեպս, անկեղծորեն խոստանում եմ, որ եթե պետական այրերի հետ որեւէ որոշակի զրույց լինի՝ առաջինն ինքս կասեմ։ Եվ եթե դեսպան դարձա՝ առաջին հյուրս դուք կլինեք այդ երկրում»։
ԻՍԿԻ 2 ԷԼ ՉՍՏԱՑԱՆ
Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ի՞նչ գնահատական կտա ՀՀ նախագահի խորհրդականների աշխատանքին, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Շահնազարյանն արձագանքեց հետեւյալ կերպ. «Խորհրդականների աշխատանքը չեմ կարող գնահատել, ես այդպիսին չեմ տեսնում։ Սովորաբար, խորհրդականի աշխատանքը ստվերային է, եւ միայն նախագահը կարող է իրապես գնահատել այն։ Բայց քանի որ նախագահի կողմից աշխատանք չեմ տեսնում, չեմ կարող գնահատել նաեւ խորհրդականի աշխատանքը»։
ԱՆՋՈՒՐ ՀԱՏԱԿՈՒՄ
Կարդացեք նաև
Երբեմն-երբեմն խորհրդարան է այցելում Ազգային ժողովի աշխատակազմի նախկին պետ Աշոտ Անտինյանը։ «Առավոտի» հետաքրքրությանը, թե հիմա ինչո՞վ է զբաղվում նա, տրվեց հետեւյալ պատասխանը. «Գրի՝ իջել է ջրի հատակը»։ Սակայն քիչ անց պրն Անտինյանը արձանագրեց, որ հիմա, ախր, կարգին ջուր էլ չեն տալիս։