Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հուլիս 16,1998 00:00
lurer

«Առավոտին» հասած տեղեկություններով, անցած շաբաթ լույս կիրակի գիշերը թալանվել է «56» հեռախոսակայանը։ Դիմակներ հագած ավազակները գողացել են միայն այն սարքավորումները, որոնք թանկարժեք մետաղներ են պարունակում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հանցագործները «գործից հասկացող» մարդիկ էին։ Կառավարության որոշմամբ, մինչեւ այս տարվա վերջը պետք է վերամիացվեն եւ արդիականացվեն «39», «42/46», «55/57» եւ «53» կայանները: Այս ամենն իրագործելը, սակայն, մասնագետների կարծիքով, դժվար խնդիր է։ Բացառված չէ, որ դրան կարող են խոչընդոտել վերջերս հաճախակի դարձած պղինձ պարունակող կաբելների գողությունները։

ԶՈՒՌՆԱՅԻ ՁԱՅՆԸ ՀԵՏՈ ԿԼՍՎԻ

Շիրակի եւ Լոռվա մարզերի սահմանում երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «վստահելով» Լոռվա մարզպետ Հենրիկ Քոչինյանին, Արարատ Գոմցյանը վերջինիս հարցրեց. «Ինչո՞ւ ես սեւ կոստյում հագել»։ Քոչինյանը լոռեցու միամտությամբ կարճ կապեց. «Սուգդ է»։ Որքան էր դիպուկ պատասխանը՝ կախված է Շիրակի մարզպետարանի ֆինանսական փաստաթղթերի ստուգումից։

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

ՀՀ նախագահի՝ աղետի գոտի այցելելը եզրափակվեց թեթեւ ընթրիքով՝ խաշլամա, խորոված, սունկ, ձուկ, հավ եւ մտքներովդ ինչ անցնի (հյուրասիրում էր Հենրիկ Քոչինյանը)։ Սեղանի շուրջ սնվում եւ համերաշխ ասում-խոսում էին ՀՀ նախագահը, նրա խորհրդական Վ. Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրենը, Արտաշես Թումանյանը, Դավիթ Զադոյանը, Լոռվա մարզի ջոջերը եւ էլի շատ-շատերը։ Հոտընկայս խմելով նախագահի, ապա նստած՝ կանանց, լրագրողների, համայնքապետերի կենացները, բոլորս սլացանք Երեւան։ Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031