«Առավոտը» գրել էր, թե Գեղամ Ղարիբջանյանը դեսպան է նշանակվելու Սիրիայում կամ Իրանում, իսկ ինքը Լիբանանն էր նախընտրում։ «Երկրների ցանկից դատելով՝ երեւի տեսքս այնքան էլ եվրոպական չէ, որ որեւէ եվրոպական երկրի մասին խոսք չկա»,- ասուլիսում այս առնչությամբ ասաց Գեղամ Ղարիբջանյանը։ Նաեւ դժգոհեց, որ ամենակարեւորը գրված չէր. «Թե ես որ երկրի կողմից եմ դեսպան գնալու։ Համենայնդեպս, անկեղծորեն խոստանում եմ, որ եթե պետական այրերի հետ որեւէ որոշակի զրույց լինի՝ առաջինն ինքս կասեմ։ Եվ եթե դեսպան դարձա՝ առաջին հյուրս դուք կլինեք այդ երկրում»։