Շիրակի եւ Լոռվա մարզերի սահմանում երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «վստահելով» Լոռվա մարզպետ Հենրիկ Քոչինյանին (լուսանկարում՝ մեջտեղինը), Արարատ Գոմցյանը վերջինիս հարցրեց. «Ինչո՞ւ ես սեւ կոստյում հագել»։ Քոչինյանը լոռեցու միամտությամբ կարճ կապեց. «Սուգդ է»։ Որքան էր դիպուկ պատասխանը՝ կախված է Շիրակի մարզպետարանի ֆինանսական փաստաթղթերի ստուգումից։