ՀՀ նախագահի՝ աղետի գոտի այցելելը եզրափակվեց թեթեւ ընթրիքով՝ խաշլամա, խորոված, սունկ, ձուկ, հավ եւ մտքներովդ ինչ անցնի (հյուրասիրում էր Հենրիկ Քոչինյանը)։ Սեղանի շուրջ սնվում եւ համերաշխ ասում-խոսում էին ՀՀ նախագահը, նրա խորհրդական Վ. Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրենը, Արտաշես Թումանյանը, Դավիթ Զադոյանը, Լոռվա մարզի ջոջերը եւ էլի շատ-շատերը։ Հոտընկայս խմելով նախագահի, ապա նստած՝ կանանց, լրագրողների, համայնքապետերի կենացները, բոլորս սլացանք Երեւան։
Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»։