«Առավոտին» հասած տեղեկություններով, անցած շաբաթ լույս կիրակի գիշերը թալանվել է «56» հեռախոսակայանը։ Դիմակներ հագած ավազակները գողացել են միայն այն սարքավորումները, որոնք թանկարժեք մետաղներ են պարունակում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հանցագործները «գործից հասկացող» մարդիկ էին։
Կառավարության որոշմամբ, մինչեւ այս տարվա վերջը պետք է վերամիացվեն եւ արդիականացվեն «39», «42/46», «55/57» եւ «53» կայանները: Այս ամենն իրագործելը, սակայն, մասնագետների կարծիքով, դժվար խնդիր է։ Բացառված չէ, որ դրան կարող են խոչընդոտել վերջերս հաճախակի դարձած պղինձ պարունակող կաբելների գողությունները։