Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Հուլիս 15,1998 00:00
lurer

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Գիտական աշխատանքով,- պատասխանեց նախկին սոցապնախարարը։ – Դիսերտացիաս եմ ավարտել, որը իրավաբանությանն առնչվող խնդիրների է վերաբերում։ Ես ոչ միայն մաթեմատիկոս եմ, այլ նաեւ իրավաբան։ Նաեւ անգլերեն եմ շատ ակտիվ սովորում, ազատ ժամանակս ճիշտ եմ օգտագործում»։ Այսպիսով. իրականությանը չեն համապատասխանում կոմունիստների հանրահավաքում արված այն պնդումները, որ եթե Հրանուշ Հակոբյանը չկա, ուրեմն կալանավայրում է։

ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԸ

«Այս պահին ոչնչով,- պատասխանեց նախկին արտգործնախարարը եւ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը,- բայց սեպտեմբերից Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսելու եմ»։

ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ

Աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել Հրայր Կարապետյանի՝ Արագածոտնի մարզպետ նշանակվելուց հետո։ Նրան է զանգահարել տվյալ տարածքի նախկին մարզպետ Հրաչ Գրիգորյանը եւ շնորհավորել։ Հրայր Կարապետյանն էլ իր հերթին մարզպետարանի կոլեկտիվին հանդիպելիս գովեստի խոսքեր է ասել նախկին մարզպետի մասին։

Մինչդեռ, ըստ «Առավոտ» հասած տեղեկատվության, Հրայր Կարապետյանին սվիններով են ընդունել փոխմարզպետ Ռաֆայել Մկրտչյանի կողմնակիցները, որը Էդվարդ Եգորյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ է։ Փորձ է արվել Աշտարակում հանրահավաք եւ քայլարշավ կազմակերպել դեպի ՀՀ կառավարության շենք, ինչը, սակայն, չի հաջողվել։ Ասենք նաեւ, որ առաջիկա հինգշաբթի սպասվում է եւս մեկ դաշնակցականի մարզպետ նշանակվելը։ Տվյալ դեպքում, սակայն, Պավլիկ Ասատրյանը կարող է հանգիստ լինել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031