«Նոր մեթոդ է որդեգրվել՝ նախկին իշխանավորներին իրենց թույլ տված հանցավոր արարքների համար պատասխանատվության կանչելու փոխարեն՝ նրանց վրա «դոսյե» են հավաքում։ Կանչում, ներկայացնում են հավաքած նյութերը եւ ասում, որ եթե համապատասխան գումար մուծեն, ապա ազատ կմնան եւ իրենց հրապարակային պատասխանատվության չեն ենթարկի։ Ինձ հասած տվյալներով, գումարներն ահավոր են՝ միլիոն դոլարի կարգի»,- ասուլիսում հայտարարեց Արշակ Սադոյանը։ «Առավոտը» խնդրեց նրան փաստարկել ու մանրամասնել այդ հայտարարությունը, սակայն պրն Սադոյանը միայն «ԱրմենԹելի» անունը հիշատակեց եւ ասաց, թե տասնյակ հավաստի աղբյուրներից է ստանում նման տեղեկությունները, բայց չի կարող դրանք բացահայտել, քանի դատական գործեր չկան։