Բազմաթիվ պատգամավորներ էին վրդովված, որ Սահմանադրության օրը պետականորեն որեւէ կերպ չնշվեց, բայց այս մասին հրապարակավ հայտարարությունը Երջանիկ Աբգարյանը կատարեց՝ դա գնահատելով իբրեւ պետության կողմից Սահմանադրության նկատմամբ արհամարհանքի դրսեւորում։ Ալբերտ Բազեյանը հայտարարեց, թե կիսում է նրա մտահոգությունը։ Բայց այստեղ ելույթ ունեցավ Արշակ Սադոյանը եւ հիշեցրեց, որ «Սահմանադրությունն ընդունվել է օրենքի ուղղակի խախտումներով եւ դրա նկատմամբ այսպիսի ջերմ վերաբերմունք չի կարելի թույլ տալ»։ Անասելի ժխոր բարձրացավ. «Զիբիլ ա, զիբիլ այս Սահմանադրությունը»,- գոռում էր Սադոյանը։ «Եթե զիբիլ ա, դու էլ դեբիլ ես»,և առավել ուժգին գոռում էր Երջանիկ Աբգարյանը։