Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հուլիս 14,1998 00:00
lurer

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ օրերս Կառավարության նիստերի դահլիճում, աշխատանքային պայմանների հարմարության նկատառումով տեղափոխվեց մեկ այլ դահլիճ։ Հուլիսի 11-12-ին Դիվանի եւ հանձնախմբերի ընտրությունից եւ ժողովի օրակարգի հաստատումից հետո լսվեց ԳՄ-ի հաշվետվությունը՝ հաշվետու ժամանակաշրջանում ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գործունեության վերաբերյալ։ Այնուհետեւ սկսվեց տեղեկագրի քննարկումը, որն ընթանում է առողջ քննադատության մթնոլորտում։ Այսօր, ժամը 10.00-ին Գերագույն ժողովը կշարունակի իր աշխատանքը։ Այդքանը մեզ պաշտոնապես հաղորդեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գ Գերագույն ժողովի Դիվանը։ Այլ աղբյուրներից «Առավոտին» հաջողվեց պարզել, որ խորհրդավոր «այլ դահլիճը», որտեղ շարունակվում է ժողովը, Կապի նախարարությունն է։ Մեր ունեցած տվյալներով, սպասվածի համեմատ բանավեճն առանձնապես թեժ չէ։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՉՎԵՐՑՆԵԼ

Ժամանակին վարչապետ Հրանտ Բագրատյանը հրամանագիր էր ստորագրել, թե կառավարական հեռախոսափողերը պետք է վերցնեն պաշտոնյաներն անձամբ։ Մինչդեռ, այսօր ո՛չ Երեւանի քաղաքապետարանում, եւ ո՛չ էլ որեւէ նախարարությունում երկրորդական կարգի պաշտոնյաներն անգամ չեն վերցնում հեռախոսափողերը։ Կառավարական հեռախոսակապն էլի քարտուղարուհիներն են սպասարկում։ Այնինչ՝ չկա որեւէ հրամանագիր, որ վարչապետի այդ որոշումը չեղյալ հայտարարեր։

«ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ»,- ԳՈՉԵՑԻ

Բոլորն են հիշում ընտրական գործընթացի դրսեւորումներից մեկը, երբ ձերբակալվեց Կարեն Դեմիրճյանի թիկնազորը։ Նրանցից 3-ը, 10 օր անց, ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, ազատ են արձակվել, իսկ Ռուբեն Խուդավերդյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։ Դատը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, իսկ ամբաստանությունը ներկայացվել է ապօրինի զենք կրելու համար։ Մեկ շաբաթից կլրանա 4 ամիսը, ինչ Ռուբեն Խուդավերդյանը կալանված է։ Նա ազատ արձակվելու լիակատար հնարավորություն ունի, մանավանդ որ լրանում է ազատազրկման ժամկետի 1/3-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031