Բոլորն են հիշում ընտրական գործընթացի դրսեւորումներից մեկը, երբ ձերբակալվեց Կարեն Դեմիրճյանի թիկնազորը։ Նրանցից 3-ը, 10 օր անց, ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, ազատ են արձակվել, իսկ Ռուբեն Խուդավերդյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։ Դատը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, իսկ ամբաստանությունը ներկայացվել է ապօրինի զենք կրելու համար։ Մեկ շաբաթից կլրանա 4 ամիսը, ինչ Ռուբեն Խուդավերդյանը կալանված է։ Նա ազատ արձակվելու լիակատար հնարավորություն ունի, մանավանդ որ լրանում է ազատազրկման ժամկետի 1/3-ը։