Հայաստանի հուշարձանների պահպանության պատվավոր ու ազգանվեր խնդիրը, ինչպես երեւում է, վերջնականապես դրված է ՊՆ-ի զորավոր ուսերին։ Սարդարապատի ու ԲաշևԱպարանի ճակատամարտերը հավերժացնող հուշարձանները վերանորոգելուց հետո նախարարությունը ստանձնել է նաեւ հայ-ռուսական բարեկամության (Արմավիրի մարզ) հուշարձանի բարեկարգումը։ Այս միջոցառումը, սակայն, ոչ թե որեւէ հոբելյանի հետ է կապված, այլ ՌԴ պաշտպանության նախարար Իգոր Սերգեեւի՝ այսօր Հայաստան այցելելու հետ։ Սպասվում է, որ Սերգեեւն այցելելու է հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող։