Ասուլիսներից մեկում Արշակ Սադոյանի խոստումներից կարելի էր եզրակացնել, որ հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը, հարամ է լինելու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համար, քանի որ «Կոնյակ» կոմիտեն այդ օրն այդտեղ պիկետներ եւ բողոքի գործողություններ է անցկացնելու։ Փորձեցինք պարզել, թե արդյոք այդ խոստումներն ուժի մե՞ջ են մնում: «Ես իրավունք չունեմ միայնակ որոշումներ կայացնել,- ի պատասխան ասաց Արշակ Սադոյանը։- Ցավոք, պատգամավորական նախաձեռնող խումբը չէր կարողացել նիստեր գումարել։ Նոր ենք միայն մեր գործողությունները որոշում։ Հուլիսի 14-ին միայն մամուլի ասուլիս կանցկացնենք, որտեղ մեր համաձայնեցված տեսակետները կհայտնենք»։