Արմավիրի մարզպետ նշանակվելուց հետո Ալբերտ Հերոյանը կադրային «սողացող» ջարդ է իրականացնում։ «Երկրապահ» պատգամավորի հերթական «զոհը» դարձավ ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» խմբակցության անդամ, մարզպետարանի քարտուղար Դավիթ Մելիքյանը (վերջինս կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելուն կողմ էր քվեարկել)։ Դավիթ Մելիքյանին աշխատանքից հեռացնելով՝ Հերոյանը նրա փոխարեն նշանակել է Վազգեն Սարգսյանի մի համակուրսեցու։