Երեկ ՌԴ դեսպանատանը ընդունելություն էր «Աերոֆլոտ-ռուսական ավիաուղիներ» ընկերության պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու առիթով։ «Աերոֆլոտի» գլխավոր տնօրեն եւ նախագահ Վալերի Օկուլովին (որը նաեւ Բորիս Ելցինի փեսան է) պատվելու էին եկել Շահեն Կարամանուկյանը, Սուրեն Աբրահամյանը, Վահան Հովհաննիսյանը, Արամ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Շահնազարյանը, Հրանտ Բագրատյանը, Ալբերտ Բազեյանը եւ այլք։