«Մենք նորից նույն իրավիճակի մեջ ենք, ինչ ե՛ւ տասը տարի առաջ, ե՛ւ հարյուր տարի առաջ՝ կընտրենք ճի՞շտը, թե՞ կընտրենք ձեռնտուն։ Ես վստահ եմ, որ մեր ժողովը կընտրի ճիշտ ճանապարհը՝ մեկնելով իր գաղափարներից, նպատակներից ու սկզբունքներից»։
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական «Երկիր», 11 հուլիսի
Եթե նախկինում մենք միամտաբար ընտրում էինք ձեռնտուն, որը միշտ մեզ վնաս էր պատճառում, ապա այսուհետ ընտրելու ենք ճիշտը, քանի որ դա կարող է ձեռնտու լինել։
ՍԱՎՊԱԴԵՆԻ-3
Կարդացեք նաև
Мы говорим ՀՅԴ подразумеваем ժողովուրդ
«Անցնող երկու տարիները շրջադարձային եղան ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ ՀՅԴ համար»։
ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ
Չնայած ՀՅԴ-ն միշտ եղել է ժողովրդից վեր էլիտար կուսակցություն, բայց ողջունելի է, որ այս վերջին երկու տարում նույնացել է կուսակցության ու ժողովրդի ճակատագիրը։
ԱՐԴԻ ԷՏԱՊԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
«Մեր երկու ավանդական կուսակցությունների (ՌԱԿ եւ ՀՅԴ- Վ. Դ.) համագործակցությունը, անկախ պետականության պայմաններում եւ հատկապես այս վերջին շրջանում, ցույց է տալիս, որ անկախ կուսակցական ծրագրերից, անկախ գաղափարական տարբերություններից՝ համազգային խնդիրներն ազգային կուսակցություններին կարող են միավորել»։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՌԱԿ ատենապետ, տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ «Երկիր», 11 հուլիսի
… Ոչ թե առաջվա նման, երբ համազգային խնդիրները պառակտում էին, պարզապես բզկտում էին ազգային կուսակցություններին։
ՍԻՆՈՒՍՈԻԴ
«Այն տարիները, որոնք անցան մեր համագործակցության ներքո, կարծում եմ, ավելի պիտի ամրապնդվեն, որովհետեւ նոր քաղաքական իրավիճակը պահանջում է համագործակցության այնպիսի մի աստիճան, երբ քաղաքական ուժերը նույնպես կարող են ասել, որ իրենք պատասխանատու են այն ամենի համար, ինչ որ կատարվում է հանրապետությունում»։
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ Դեմկուսի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական «Երկիր», 11 հուլիսի
Պրն Սարգսյանի մտքերը շատ ավելի հասկանալի կլիներ, եթե նա իր ասելիքն արտահայտեր սինուսոիդով:
ՔՈ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
«Համոզված եմ, որ Դաշնակցությունը՝ որպես քաղաքական ինստիտուտ, որպես կուսակցություն, կմնա անբաժան հայ ժողովրդից եւ Հայաստանի Հանրապետությունից»։
ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆ ԱԺ փոխնախագահ, «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ «Երկիր», 11 հուլիսի
Քաղաքական ինստիտուտի (ՔԻ) 1988 թ. շրջանավարտները հուլիսի 14-ին ժամը 14-ին կհավաքվեն ԿԳԲ-ի դարպասների մոտ։ Մուտքը պադվալ՝ միայն «Դրո» ահաբեկչական խմբի անդամի վկայականներով։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ