Լրահոս
Օրվա լրահոսը

100 ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հուլիս 14,1998 19:46

Դրական

Պաշտոնապես թույլատրվեց Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը ու չարգելվեց որեւէ այլ կուսակցություն:
Պաշտոններ ստացան Պարույր Հայրիկյանը, Վահան Հովհաննիսյանը, Արամ Սարգսյանը եւ Դավիթ Վարդանյանը: Այդ կերպ վերացվեց կեղծ եւ անսկզբունքային ընդդիմությունը, իսկ կառավարությունը ժամանակավորապես դուրս եկավ հարվածի տակից: Արդյունավետ անցավ ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի առաջին այցը Հայաստան:

Թարմացել եւ երիտասարդացել է կառավարությունը: Նախարարի պաշտոն ստացան Լեւոն Մկրտչյանն ու Դավիթ Հարությունյանը. մտավորականներ՝ բառի լավագույն իմաստով: Իշխանությունն ու մասնավորապես նախագահը ավելի բաց եւ մատչելի դարձան հասարակության եւ լրատվամիջոցների համար: Մամուլի /համենայնդեպս, մեր թերթի/ նկատմամբ բացակայում է որեւէ ճնշում:

Բացասական

Չեն գտնվել ղարաբաղյան հիմնահարցի նոր, նախընտրական հայտարարություններին համապատասխան լուծումներ, իսկ պաշտոնյաների հակասական հայտարարություններն իրավիճակն ավելի փակուղային են դարձնում:Ազգային թեմաներով զգայական-գավառական ելեւէջները ներթափանցում են պաշտոնական ճառերի մեջ: Չի լուծարվել խորհրդարանը, ուր բարձր է առնետների տոկոսը:

Նախկին ընդդիմադիրները նույնքան անհանդուրժող գտնվեցին նախկին իշխանավորների նկատմամբ, որքան ժամանակին վերջիններս էին առաջինների նկատմամբ: Կոմունիստական եւ ՀՀՇ-ական շրջանների անխորտակելի ավիակիրներ Գագիկ Մարտիրոսյանը, Արարատ Գոմցյանը, եւ Պավլիկ Ասատրյանը եւ ուրիշներ մնացին իրենց պաշտոններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031