Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄԿՈՒՍԸ ՔԽ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Հուլիս 11,1998 00:00
lurer

Երեկ հրապարակվել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի բյուրոյի հայտարարությունը, որով կուսակցությունը չի ընդունում հանրապետության նախագահին առընթեր ստեղծվող քաղաքական խորհրդում ընդգրկվելու առաջարկությունը։ «Անիմաստ է,- ասված է հայտարարության մեջ,- տարբեր քաղաքային կարգ ունեցող եւ ծայրահեղ տարբեր գաղափարներ որդեգրած կուսակցություններին «շրջափակել» մեկ «թոկով» եւ հավակնել հասցնելու մի համաձայնության, որի շինծուությունը արդեն իսկ ակնհայտ է»։

ԻՆՉՈՒ Է ՎԵՐԱԲԱՑՎՈՒՄ ԵԿԵՂԵՑԻՆ

Արդեն մեկ անգամ պաշտոնապես բացվել է Շուշիում գտնվող Ղազանչեցոց վանքը, սակայն հուլիսի 19-ին այն նորից է վերաբացվելու։ Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ դա սերտորեն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության 100-րդ օրվան, որը լրանում է նույն օրերին։

ՆՎԵՐԸ՝ ՈՉ ԹԵ ՀՅԴ-ԻՆ, ԱՅԼ ԱՐԱԳԱԾՈՏՆԻՆ

«Առավոտի» հարցադրմանը, թե՝ արդյո՞ք, նվեր չէր ՀՅԴ-ին՝ ԳԺ-ի նախօրյակին իր Արագածոտնի մարզպետ դառնալը, Հրայր Կարապետյանը պատասխանեց. «Ինչպես միշտ, այս անգամ էլ «Առավոտը» չափազանցնում է։ Լավ կլիներ, որ այդ նվերը Արագածոտնի բնակչությանը տրվեր»։

ԳՄ-Ն ԼԱՎ Է ԱՇԽԱՏԵԼ

Լրագրողների հարցին, թե՝ ինչպե՞ս է գնահատում ՀՅԴ Գերագույն մարմնի աշխատանքը վերջին երկու տարվա ընթացքում, Վահան Հովհաննիսյանն անմիջապես արձագանքեց՝ շատ բարձր։ Նա նշեց նաեւ, որ թեեւ ԳՄ-ն շատ է քննադատվել, ընդ որում՝ բոլոր կողմերից, սակայն իր գործունեության հիմքում միշտ էլ դրել է սկզբունքային ու ճիշտ մոտեցումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031