«Առավոտի» հարցին, թե ի՞նչ գնահատական կտա ՀՅԴ Բյուրոյի անդամ Աբո Պողիկյանը Վահան Հովհաննիսյանի քաղաքական զեկույցին, որն արտասանվեց ՀՅԴ ԳԺ-ի առաջին օրը, տրվեց շատ լակոնիկ պատասխան՝ գոհ չեմ։ Իսկ թե ի՞նչ ընթացք ունեցավ ՀՅԴ Գերագույն ժողովը, կարդացեք 3-րդ էջում։
ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐ
«Առավոտը» տեղեկացրել էր, որ ոչ պաշտոնական մի պատվիրակություն է մեկնել Փարիզ՝ ներկա լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին։ Պատվիրակության կազմում է նաեւ «Հայնավթ» ձեռնարկության տնօրեն, ԱԺ պատգամավոր Վահագն Գրիգորյանը, որն էլ, ըստ որոշ ենթադրությունների, ֆինանսավորել է ամբողջ ճանապարհորդությունը։
ՀԻՆ ՄԵՂՔԵՐԸ
Կարդացեք նաև
Ոստիկանության բարձրաստիճան մի սպա, որը խնդրեց չհրապարակել իր անունը, հայտնեց «Առավոտին», որ վերջերս Աբովյան քաղաքի մերձակայքում հայտնաբերվել են 3 մարդու դիակներ: Մարդիկ սպանվել են 4 տարի առաջ։ Ըստ նույն աղբյուրի, այդ դիակներն առնչվում են «Արմեն Տեր-Սահակյանի բանդայի» գործի հետ, ավելին՝ այդ մարդկանցից մեկը իբր սպանվել է այն ժամանակվա ՆԳ զորքերի հրամանատար Վահան Հարությունյանի աշխատասենյակում։