Երեկ հրապարակվել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի բյուրոյի հայտարարությունը, որով կուսակցությունը չի ընդունում հանրապետության նախագահին առընթեր ստեղծվող քաղաքական խորհրդում ընդգրկվելու առաջարկությունը։ «Անիմաստ է,- ասված է հայտարարության մեջ,- տարբեր քաղաքային կարգ ունեցող եւ ծայրահեղ տարբեր գաղափարներ որդեգրած կուսակցություններին «շրջափակել» մեկ «թոկով» եւ հավակնել հասցնելու մի համաձայնության, որի շինծուությունը արդեն իսկ ակնհայտ է»: